Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր միկրոբլոգում ազդարարել է «Neuralink» ընկերության կողմից ուղեղի իմպլանտ ստեղծելու մասին, որը, ըստ մտահղացման, կկարողանա վերականգնել կույրերի տեսողությունը։

««Blindsight»-ը «Neuralink»-ի հաջորդ արտադրանքն է «Telepathy»-ից հետո: Մենք հավատում ենք, որ կվերականգնենք նույնիսկ ի ծնե կույր մարդու տեսողությունը»,- գրել է Մասկը։

Ձեռնարկատերը պարզաբանել է, որ սարքն արդեն փորձարկվում է կապիկների վրա: Նա ընդգծել է, որ փորձերի ժամանակ ոչ մի կապիկ  չի տուժել։

Մասկը բացատրել է, որ պատկերի կետայնությունը սկզբում կարող է ցածր լինել, ինչպես վաղ շրջանի «Nintendo»-ում, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է հասնել նորմալ մարդկային տեսողության մակարդակին: