Շանհայի Յանպու շրջանը դարձել է գերարագ շարժական ինտերնետի ներդրման առաջամարտիկը՝ առաջարկելով կապի նոր ստանդարտ՝ 10 Գբիթ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է ITHome պորտալը։

Աշխարհի ամենաարագ ինտերնետ կապով 10 Գբիթ/վ արագությամբ պիլոտային «10G-տարածքի» իրականացումը հնարավոր է դարձել 50G-PON տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ՝ որպես նոր F5G-A ծառայության մաս, որն ապահովում է ակնթարթային միացում ամպային ծառայությունների հետ և բովանդակության լայն շրջանակի հասանելիություն:

Այսպիսով, օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում, մինչդեռ ստանդարտ գիգաբիթ ինտերնետը կարող է նման հարցումն իրականացնել 12 րոպեում։

Շանհայում իրականացված նախաձեռնությունը հիմք է դրել «15 րոպեանոց քաղաքային շրջանի» հայեցակարգի ստեղծմանը, որի նպատակն է ապահովել, որ բոլոր հիմնական ծառայություններն ու հարմարությունները բնակիչների համար քայլելու հեռավորության վրա լինեն:

Նախագծի մշակման և իրականացման համար պատասխանատու են չինական China Telecom հեռահաղորդակցական ընկերությունը և Յանպու շրջանի տեղական վարչակազմը: