Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է Հոլանդիայի հետ: Առաջին համարների` Լեւոն Արոնյանի եւ Անիշ Գիրիի պարտիան 43-րդ քայլում ավարտվեց հայ գրոսմայստերի հաղթանակով: Սերգեյ Մովիսյանը ոչ ոքի է խաղացել Լյուկ վան Վելիի հետ:
Շարունակվում են Վլադիմիր Հակոբյան - Իվան Սոկոլով եւ Դանիել Ստելվագեն - Գաբրիել Սարգսյան պարտիաները:



























