Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթում է հոլանդացիներին: Չորրորդ տախտակին Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Դանիել Ստելվագենի հետ:
Նախքան այդ Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր Անիշ Գիրիին, Սերգեյ Մովսիսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Լյու վան Վելիի հետ:
Շարունակվում է Վլադիմիր Հակոբյան - Իվան Սոկոլով պարտիան:




























