Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի թիմին: Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Անիշ Գիրիին, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Իվան Սոկոլովին: Սերգեյ Մովսիսյանը սեւերով միավորը կիսեց Լյուկ վան Վելիի, իսկ Գաբրիել Սարգսյանը` Դանիել Ստելվագենի հետ:

Հայաստանը 13 միավորով ընթացիկ առաջին տեղում է, քանի որ 12 միավոր ունեցող Ադրբեջանը 1:2 հաշվով պարտվում է գերմանացիներին: