Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց 77 կգ քաշայինների պայքարը: Աշխարհի անցած տարվա առաջնության հաղթող Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը երկամարտի 356 կգ (166+190) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Առաքել Միրզոյանը գրավեց 10-րդ տեղը` 338 կգ (155+183):

Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Սյաոյուն Լյուն` 375 կգ (170+205): Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Դաջին Սուն` 372 կգ (166+206):  Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Ջայհոուկ Սան` 360 կգ (157+203):