Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը 13 թիմային եւ 21 անհատական միավորներով զբաղեցնում է առաջին տեղը: 13 թիմային եւ 20 անհատական միավոր ունի Գերմանիան, որը 8-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին: 12-ական միավոր ունեն Ադրբեջանն ու Բուլղարիան:
8-րդ տուր
Հայաստան - Հոլանդիա` 3:1
Ադրբեջան - Գերմանիա` 1,5:2,5
Բուլղարիա - Իտալիա` 3:1
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Սերբիային եւ ունի 10 միավոր: Վերջնական տեղը դեռ հայտնի չէ:




























