ԱՄՆ-ում հաքերներ են ձերբակալվել, որոնք կիբերխաբեբայությամբ 14 մլն դոլար են վաստակել:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են շահույթ ստանալու նպատակով աշխարհում շուրջ 4 մլն համակարգիչներ դիտարվորյալ վարակելու մեջ:

Ինչպես նշում է «НТВ»-ն, հետաքննությունը տեւել է 4 տարի, որի արդյունքում Էստոնիայում ձերբակալվել է 26-31 տարեկան 6 մարդ` սլավոնական եւ էստոնական ազգանուններով: 7-րդը` 31-ամյա ռուսաստանցի Անդրեյ Տաամեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազ Փրիթ Բհարարան հաքերներին համարել է միջազգային կիբերավազակներ, ովքեր արհեստականորեն մեծացրել են իրենց կայքի այցելությունները, դրանով գումար աշխատելով: Դրա համար նրանք հատուկ վիրուս են տարածել, որից հետո վարակված համակարգչի սեփականատերը, փորձելով մտնել իր ցանկալի կայք, հայտնվել է այն կայքում, որտեղ գովազդ է տեղադրված: Այդ գովազդը դիտողների թվի ավելացումից էլ հենց հաքերները գումար են ստացել:

Ամենահետաքրքրիր այն է, որ այն ընկերությունները, որոնց գովազդը ստիպել են դիտել հաքերները, ոչինչ չեն իմացել այդ մարդկանց աշխատանքի մեթոդների մասին եւ պարտաճանաչորեն վճարել են իրենց հայտարարության յուրաքանչյուր դիտման համար: