Բաքվի դատարանն ընդդիմադիր Էլխան Ալիևին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ նրան հողամասի վաճառքի ժամանակ խարդախության գործով մեղավոր ճանաչելով:

Ըստ Кавказский узел-ի՝ ևս երկու ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է պայմանական պատիժ: Նրանց փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալներից ոչ մեկը մեղքը չի ընդունել:

2023 թվականի հուլիսին Բաքվի դատարանը ձերբակալել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, խարդախության, փաստաթղթերի ապօրինի պատրաստման և կեղծ փաստաթղթերի դիտավորյալ օգտագործման մեջ կասկածվող Էլխան Ալիևին։ Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ ինքն անմեղ է և հետապնդվում է քաղաքական պատճառներով։