Իտալիայի խորհրդարանի Վերին պալատը (Սենատը) հաստատել է երկրում տնտեսական իրավիճակի կայունացման վերաբերյալ օրինագիծը: Նախագծի մեջ ընդգրկված են նաեւ ԵՄ-ի հետ համաձայնությունները ճգնաժամի հաղթահարման գործում:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ նախագծին կողմ են քվեարկել 156 սենատոր, դեմ` 12 սենատոր, մեկը` ձեռնպահ:
Ազգային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու միջոցները եւ պետական ծախսերի կրճատումը շոշափում են երկրի բոլոր ոլորտները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին, երբ երկրի խորհրդարանն ընդունի բյուջետային ծրագիրը, որն առաջարկվել է Եվրամիության կողմից:




























