Չեմ կարծում, որ տեսանելի հեռանկարում ԱՄՆ-ն կորոշի ռազմական բնույթի որեւէ գործողություն սկսել Իրանի դեմ:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի համար Իրանի համատեքստում չափազանց շահավետ կլիներ լիբիական սցենարը, բայց ոչ ուղիղ ճնշումը: Դրա օգտին են խոսում մի շարք գործոններ. առաջինը` ԱՄՆ-ը տնտեսությունը դրան չի դիմանա,  երկրորդը` Իրանը տարածաշրջանում մեծ ուժ է, եւ նրա վերացումը կարող է վակուում առաջացնել, ինչը հղի է ավելի մեծ վտանգով,  տարածաշրջանային անկայունությամբ, ինչը տվյալ պահին ձեռնտու չէ ԱՄՆ-ին. «Կա նաեւ այլ գործոն. Իրանը դեռեւս շատ ամուր ընկույզ է, եւ ԱՄՆ-ը կարող է կոտրել ատամները: Չեմ կարծում,  որ ԱՄՆ-ն չի աշխատում Իրանի ներքին կոնսոլիդացիայի թուլացման ուղղությամբ, սակայն նաեւ չեմ կարծում եմ,  թե տվյալ պահին նրանք  հասել են արդյունքի»: