Եգիպտոսում գտնվող Գիզայի բուրգերը վեց մեկերի օրը` 11.11.11, ընդունել են զբոսաշրջիկներին, բայց պահակները աշխատում են ուժեղացված ռեժիմով. դռան մոտ կանգնած են անվտանգության ծառայության տասնյակ ավտոմեքենաներ, ինչպես նաեւ ամերիկյան զրահատեխնիկայի միավորներ:
Գիզայի հնագիտական համալիրի աշխատակիցը «Ռիա Նովոստիին» հայտնել է, որ սահմանափակվել է մուտքը միայն Քեոփսի բուրգ: Մնացյալ բուրգերը հասանելի են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Եգիպտոսի իշխանությունները «մոգական ուրբաթ» օրը որոշել են փակել Մեծ բուրգերը, քանի որ համացանցից տեղեկացել էին, որ որոշ խմբեր մտադիր են 11.11.11-ին, տեղի ժամանակով ժամը 11:11-ի 11-րդ վայրկյանին Եգիպտական բուրգերից մեկում նշել թվային այդ համադրությունը:




























