Շախմատի տղամարդկանց Գերմանիայի հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին, վաստակեց 15 միավոր եւ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանացիներն ունեին 10-րդ վարկանիշը:

Գերմանիա – Հայաստան` 2,5:1,5

Արկադի Նայդիչ (2712) - Լեւոն Արոնյան (2802) – 0,5:0,5

Սերգեյ Մովսիսյան (2710) - Գեորգ Մեյեր (2659) – 0:1

Դանիել Ֆրիդման (2661) - Վլադիմիր Հակոբյան (2681) – 0,5:0,5

Գաբրիել Սարգսյան (2671) - Յան Գուստաֆսոն (2633) -0,5:0,5

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Ադրբեջանը, որը 3:1 հաշվով հաղթեց ռումինացիներին եւ վաստակեց 14 միավոր:

Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր եւ կսպասի մյուս մրցամարտերի ավարտին ու լրացուցիչ ցուցանիշների հաշվարկին: