Հաջորդ տարի Վրաստանը Աֆղանստան կուղարկի եւս մեկ գումարտակ:

Ըստ վրացական «Tribuna.ge» գործակալության, այս տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:

«Նման քայլով, Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետությունների միջեւ կունենա ամենաշատ զորքը»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանից վրացական ստորաբաժանման վերադարձին նվիրված արարողության ժամանակ:

Ըստ գործակալության, Աֆղանստանից վերադարձել է 119 զինծառայող, որոնք երեք ամիս շարունակ Աֆղանստանում կատարում էին իրենք խաղաղապահ առաքելությունը:

Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում 950 վրացի զինծառայող է գտնվում, իսկ ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետությունների միջեւ ամենաշատ զինծառայողը ներկա պահին ունի Ավստրալիան, որոնց թիվը հասնում է 1550-ի: