Թերթը գրում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի մոտիվացիա ունեն, որքան կապված են ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ:

«Մկրտումյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանի հետ, եւ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունն ուզում է հասկացնել Ղարագյոզյանին, որ նա կարող է կորցնել այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին վճռաբեկ դատարանի նախագահն է: Մյուս կողմից՝ Մկրտումյանին եւս հասկացնում են, որ ցանկալի չեն նման շփումներ, եւ եթե նա չկարողանա ազդել Ղարագյոզյանի վրա, կվտանգի իր հետագա պաշտոնավարումը»,- գրում է «Հրապարակ»-ը: