Թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ:
«Դատարանն այս միջնորդությանը դեռեւս չի արձագանքել: Թամամյանը անազատության մեջ է արդեն 8 ամիս` այս տարվա մարտի 24-ից: Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























