Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, ընդունել է ԱՄՆ հյուսիսարեւմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերին եւ նրա հետ քննարկել Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն ուղղված հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆիլիպ Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ եւ անհրաժեշտ է ճիշտ ու հետեւողական քաղաքականություն վարել:

Այնուհետեւ, զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության, կրթության եւ տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտներում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը վերաբերող խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ուղղված հարցեր:

Վարչապետը ողջունել է Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծելու գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում:

Ֆիլիպ Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների եւ ուսանողների համար: