Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել «Գրավիր Wallstreat»-ը շարժման մասնակիցների ճամբարը:
Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը խոստացել է ակցիայի մասնակիցներին, որ ավելի ուշ իրենք կկարողանան վերադառնալ Դզուկոտի-պարկի տարածք, բայց առանց վրանների եւ այլ հարմարաությունների, քանի որ նրանք խոչընդոտում են շրջակա հաստատություններ մտնելուն:
Ակցիայի մասնակիցների ճամբարը տեղադրվել է Դզուկոտի-պարկի տարածքում, սեպտեմբերի կեսին: Նրանք հանդես են գալիս եկամուտների արդարացի բաժամնամ պահանջով, քննադատում են կապիտալիզմի ժամանակակից մոդելը, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:
Նշենք, որ Wall Street-ը դա փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:
Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ: Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:




























