Նյու Յորքի դատարանը «Գրավիր Wallstreat»-ը շարժման մասնակիցներին արգելել է վրաններ խփել Մանհեթանի Զուկոտի զբոսայգում, որտեղ նրանք ապրում էին 2011թ. սեպտեմբերի կեսերից, հայտնում է Reuters-ը:
Դատական իշխանությունները դրա հետ մեկտեղ ցուցարարներին թույլատրել են վերադառնալ զբոսայգի, որտեղից նրանք երեքշաբթի օրը` նոյեմբերի 15-ին, վռնդվել են ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում նոյեմբերի 15-ին ցուցարարներին ցրելիս ոստիկանությունը 70 հոգու ձերբակալել էր: Նյույորքյան գործողություններից մի քանի ժամ անց նմանատիպ գործողություններ էին իրականացնել Շվեյցարիայի իրավապահ մարմինները:
Ամերիկացիների «Գրավիր Wallstreat»-ը լոզունգով բողոքի ցույցը, որը սկսվել էր սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում, արագ փոխանցվել էր այլ երկրների: Նմանատիպ ակցիաներ էին սկսել Իտալիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում եւ Նոր Զելանդիայում:




























