Ցեցի նախնական տեսակները սովորել են «կերպարանափոխվել» գրեթե 50 մլն տարի առաջ: Ուսումնասիրողները նման եզրահանգումներ են արել հնագույն ցեցերի թեւերի մնացորդների հետազոտությունների արդյունքում:

Յելի համալսարանի գիտնականների խումբը Մարիա ՄքՆամարի գլխավորությամբ վերականգնել է հին միջատի տեսքը` ուսումնասիրելով նախապատմական շրջանի ցեցի ներքին կառուցվածքի չորացած մնացորդները, գրում է PLoS Biology հրատարակչությունը:

Գիտնականները  65 մլն տարի առաջ ապրած ցեցի մի քանի տեսակների մնացորդներ են ուսումնասիրել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հին ցեցի տեսանելի գունածածկույթը տարբեր անկյուններից տարբեր երանգ  է ունեցել:  Դրա առջեւի թեւերի մեծ մասը ծածկված է եղել դեղնավուն խավով` վառ կապույտ եզրերով: Հետեւի թեւերը բեժագույն են եղել, իսկ մարմինը ծածկված է եղել դեղնականաչ եւ շագանակագույն խիտինով:

Նման գունավորումը բնորոշ է նաեւ մեր օրերի ցեցերին:  Այն մեծապես օգնել է թիթեռներին անտառի տերեւների եւ ծաղիկների մեջ աննկատ մնալ: