Ադրբեջանի զինվորական պատվիրակությունն այցելել է Իրանի հատուկ նշանակության 65-րդ օդադեսանտային բրիգադ (NOHED), տեղեկացրել է Mehr-ը։
Նշվել է, որ ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է բրիգադի մարտական հնարավորություններին եւ պատրաստվածությանը։
Այցի ընթացքում NOHED անդամները ցուցադրել են իրենց հնարավորությունները՝ կատարելով տարբեր վարժություններ ահաբեկչության դեմ պայքարի, պատանդների ազատման եւ այլ ոլորտներում, նշել են իրանական ԶԼՄ-ները։
65-րդ օդադեսանտային բրիգադի հրամանատարը գնդապետ Հոլակո Ահմադիանն է։
«65-րդ բրիգադի ուժերը պատրաստվում են ներկա սպառնալիքներին համապատասխան՝ երկրի տարբեր կլիմայական շրջանների պայմաններում։
Ահաբեկչական խմբավորումներին դիմակայելը եւ բոլոր սպառնալիքների եւ Արեւմտյան Ասիայում տեղափոխումների մոնիթորինգը 65-րդ բրիգադի պարտավորություններից են։
65-րդ բրիգադի ուժերը ուսուցանվել են մեթոդների եւ տակտիկայի համապատասխան, որպեսզի հաղթահարեն ցանկացած գործողություն ահաբեկչական խմբավորումների դեմ»,- գրել է Mehr-ը։





























