Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համախոհները, նոյեմբերի 16-ին, հարձակվել են Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան վրա:
Reuters-ի հաղորդմամբ`ցուցարարները պատերին վիրավորական գրություններ են թողել. «Սրիկաներ: Դուք Իսրայելի գործակալներն եք»:
Այսպիսով, նրանք իրենց դժգոհություն են հայտնում Արաբական երկրների լիգայի որոշման առնչությամբ, որով կասեցվել է կառույցին Սիրիայի անդամակցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 13-ին նույն պատճառով հարձակման էր ենթարկվել Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, որից հետո դիվանագետների ընտանիքները տարհանվել էին Սիրիայից, սակայն դիվանագետները մնացել էին` շարունակելու աշխատանքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Արաբական երկրների լիգան կասեցրել էր Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը` այդ երկրում չդադարող բռնությունների պատճառով:




























