Արեւելյան Եվրոպայի երկրների ֆուտբոլային ակումբները ցանկանում են անցկացնել սեփական Չեմպիոնների լիգան:
Նախնական տարբերակով, մրցաշարը կանցկացվի սեպտեմբերից մինչեւ մայիս` 32 ակումբների մասնակցությամբ: Խմբային փուլում թիմերը բաժանված կլինեն ութ խմբերի: Փլեյ-օֆում մրցաշարի մասնակիցներին կմիանան նաեւ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի անհաջողակները, հաղորդում է NEWSru.com-ը:




























