Միջուկային սպառազինությունների մրցավազքի դարաշրջանը իրոք կարող է  հանգեցնել միջուկային պատերազմի: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի  նախագահ Եվգենի Սատանովսկին`NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մարկովի հայտարարությունը տեղական հակամարտությունների սրումը միջուկային զենքի կիրառմամբ լայնածավալ պատերազմի վերաճելու հնարավորության մասին:

Փորձագետը նշել է, որ Մերձավոր Արեւելքի իրավիճակը սրվել է, եւ օրակարգում իրանա-իսրայելական հակամարտությունն է: Ըստ նրա, եթե Իրանը միջուկային զենք ունի, (ամենայն հավանականությամբ այդպես էլ կա), ապա պատերազմը կարող է ընթանալ միջուկային զենքի կիրառմամբ:

Ինչպես նշել է Եվգենի Սատանովսկին,  գլխավոր շտաբի ղեկավարությունը պատճառաբանված մտահոգություն է հայտնել, որ միջուկային սպառազինությունների մրցավազքի դարաշրջանն իրոք կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, եւ դա իսկապես կլինի Ռուսաստանի պարագծով: Այս համատեքստում, փորձագետը նշել է «իրավիճակը ղեկավարող մարդկանց» բացակայությունը, ինչի հետեւանքով «ամեն ոք վարվում է այնպես, ինչպես ուզում է»: