Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա կարող է կյանք լինել, կարծում են ամերիկյան գիտնականները: 1989թ. միջմոլորակային «Գալիլեո» կայանի կողմից արված լուսանկարների վերլուծությունը եւ դրանց համեմատությունը Գրենլանդիայի սառցարանների հետ թույլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ Եվրոպայի սառցարանների տակ կա տաք ջուր: Բայց այս ամենը դեռ հիպոթեզ է, եւ դրա հաստատման համար պետք են լրացուցիչ հետազոտություններ:
Դրանք հնարավոր կլինեն, եթե Եվրոպային եւ Յուպիտերի մյուս արբանյակներին հասնի Երկրից ուղարկված տիեզերական սարքը: Դա կարող է իրականություն դառնալ տասնամյակի վերջում:




























