ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կրկին նախազգուշացրել է Իրանին ռազմական հարված հասցնելու անցանկալի հետեւանքների մասին: Նա ասել է, որ հարվածը մեծ վնաս կհասցնի համաշխարհային տնտեսությանը:
Պանետան իր հայտարարությունն արել է կանադական Հալիֆաքս քաղաքում, որտեղ անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողով է տեղի ունենալու: Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում նա երկկողմ հանդիպում կունենա Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ն պնդում է Իրանի հանդեպ պատժամիջոցներ եւ քաղաքական ճնշում կիրառել, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Պաննետան նախազգուշացրել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:




























