Amazon ինտերնետ-խանութը նախատեսում է հաջորդ տարվա վերջին սեփական սմարթֆոնը թողարկել, հաղորդում է Bloomberg-ը:
Ընդ որում, Amazon-ն ակնկալում է շահույթ ստանալ ոչ այնքան սարքի վաճառքից, որքան դրա համար ստեղծվող կոնտենտից, մասնավորապես, գրքերից ու երաժշտությունից:
Սմարթֆոնի գինը բարձր չի լինի, շուրջ 170 դոլար:
Հիշեցնենք, որ Amazon ինտերնետ-խանութը սեպտեմբերին հայտարարել էր էլեկտրոնային online-գրադարան բացելու իր ծրագրերի մասին:




























