Գիտնականները նոր հետազոտություններ են արել, որոնք բացահայտում են ամենաարտառոց լեռնաշղթայի` Անտարկտիդայում Թափանցիկ լեռների կամ Համբուրցի լեռների առաջացման առեղծվածը: Այդ լեռներն իրենց մակերեսով հավասար են եվրոպական Ալպերին, բայց ամբողջությամբ թաղված են սառցե մայրցամաքի սառույցների տակ:

Բացահայտումը 1950-ականներին սենսացիա էր դարձել, քանի որ մինչ այդ գիտնակաները համոզված էին, որ լեռնային ապարները սառցի շերտի տակ զուրկ են ռելիեֆից:

Ըստ գիտնականների, Համբուրցի լեռներն այն վայրն են, որտեղից սկսվել է Անտարկտիդայի սառցակալումը:

Բրիտանական Անտարկտիկական արշավախմբի անդամ Ֆաուստո Ֆերրաչչիոլին, ով ղեկավարել է միջազգային նախագիծը 2008-2009 թվականներին, հայտնել է, թե բազմաթիվ աէրոլուսանկարներ են ստացվել այդ շրջանից, որոնք արվել են հատուկ ռադարի միջոցով:

Այդ լեռնաշղթայի առաջացումը սկսվել է ավելի քան մեկ միլիարդ տարի առաջ, երբ դեռ Երկրի վրա կյանքի զարգացած ձեւեր չեն եղել: Հարյուրմիլիոնավոր տարիների ընթացքում այդ լեռնազանգվածը վերածվել է ապագա Անտարկտիդայի  կենտրոնական լեռնաշղթայի:

Մոտ 35 միլիոն տարի առաջ սառցարանները սկսել են արագ աճել եւ վերածվել են Արեւելա-Անտարկտիդյան սառցավահանի, որն իր տակ է թաղել համբուրցի լեռները: