Հայաստանի Սփյուռքի նախարարության պաշտոնյաները` գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, «ՊՕԱԿՍ»-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը եւ Սփյուռքի նախարարության ֆինանսական բաժնի պետ Հայկ Հովսեփյանը, նոյեմբերի 17-ին այցելել են
Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոն: NEWS.am-ին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նրանք հանդիպել են վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանի, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, երկու գործող եկեղեցիների հոգեւոր հայրերի եւ եկեղեցու ծառայողների, համայնքային կազմակերպությունների ղեկավարների, հայ մտավորականության ներկայացուցիչների հետ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ նրանք նվեր էին բերել համակարգիչներ: Նոյեմբերի 18-ին նախարարության ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների եւ հայ ուսանողների հետ: Իսկ նոյեմբերի 19-ին Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները մեկնելու են Ջավախք, որտեղ անց են կացնելու նմանատիպ հանդիպումներ:



























