Ամեն օր մի քանի ժամով հեռուստասերիալների դիտումը տարեց մարդկանց մոտ նկատելիորեն ավելացնում է դեպրեսիայի զարգացումը: Ըստ ամերիկացի գիտնականների` այդ ռիսկն ավելանում է 13%-ով ընդամենը 3 ժամ դիտումից հետո, հաղորդում է MIGnews.com-ը:
Հարվարդի համալսարանին կից բժշկական կենտրոնի հետազոտողները վերլուծել են 50 հազ. ամերիկացիների վիճակը, ովքեր 10 տարվա ընթացքում պատասխանել էին կենսակերպի վերաբերյալ հարցաթերթիկին:
Գիտնականները չեն բացահայտում թոշակառուների վրա հեռուստեսության բացասական ազդեցության պատճառները:
Հետազոտության ընթացքում նաեւ պարզվել է, որ այն տարեց մարդկանց մոտ, ովքեր օրական մեկուկես ժամից ոչ պակաս քայլում են փողոցում կամ կատարում են չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական շխատանք, դեպրեսիայի զարգացման ռիսկը նվազում է 20%-ով:
Հիշեցնենք, որ հոգեբանները պարզել են, որ կենսուրախ մարդկանց շարքում շատ են նրանք, ովքեր հիվանդ են դեպեսիայով, որը կարող է հասցենել ինքնասպանության: Այդ երեւույթը փորձագետներն անվանում են «ժպտացող դեպրեսիա»:




























