Հայաստանի Զինված ուժերի բժշկական ծառայությունը, հակառակորդի հարձակման դեպքում, պատրաստ է հմապատասխան գործողությունների: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում նշեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փասադանյանը:

Նրա խոսքով, համակարգը կարող է գործի դրվել 6-8 ժամվա ընթացքում, ինչը ցուցադրվել է վարժանքների ժամանակ եւ արժանացել արտասահմանյան գործընկերների գովասանքին:

«Հակառակորդն անվերջ պնդում է ռազմական գործողությունն սկսելու հնարավորության մասին եւ մենք պարտավոր ենք պատրաստ լինել: Բանակը կատարելագործվում է եւ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել բոլորին, ով դրա կարիքն ունի»,- ասաց նա: Փարսադանյանի ներկայացմամբ, իր գլխավորած կառույցը գտնվում է անհամեմատ ավելի լավ վիճակում, քան մի քանի տարի առաջ: «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումներն` առաջին օգնություն ցուցաբերելու համար: Հոսպիտալները հագեցած են նորագույն սարքավորումներով»,- ընդգծեց նա, հավելելով, որ մոռեդնացման գործընթացը շարունակվում է, քանի որ տեխնիկան եւս կատարելագործվում է:

«Զինակոչինկների բժշկական ստուգումն իրականացվում է շատ խիստ: Ավելին, զինակոչիկներից շատերին կրկնակի ստուգման են ուղարկում: Կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ, հնարավոր է եղել բանակում կրճատել այնպիսի հիվանդություններ ունեցողների թիվը, ինչպիսիք են տուբերկուլյոզն ու մենինգիտը: