Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու սևբերետավորները փակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սարդարապատի հուշահամալիր, այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները հեռացել էին հուշահամալիրից՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը չի գնա:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով գնացել էր Սարդարապատ հուշահամալիր և գիշերել այնտեղ, որպեսզի թույլ չտա Նիկոլ Փաշինյանին մուտք գործել հուշահամալիրի տարածք:











