Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի Քյոլն – Մայնց հանդիպումը չի կայացել եւ հետաձգվել է անորոշ ժամանակով: Պատճառը հանդիպման գլխավոր մրցավար Բաբակ Ռաֆատիի ինքնասպանության փորձն է:

SportBild-ը հաղորդում է, որ իրանկան ծագում ունեցող Ռաֆատիին կտրած երակներով հայտնաբերել են հյուրանոցի համարում: Առայժմ հայտնի չեն մրցավարի ինքնասպանության փորձի պատճառները: Ռաֆատին վեց տարի սպասարկում է Բունդեսլիգայի հանդիպումներ: Նրա առաջին խաղը եղել է հենց նույն թիմերի մասնակցությամբ: