Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, լիբիական նոր իշխանություններին 2  մլրդ դոլար  է առաջարկել՝ իրեն ազատ արձակելու դիմաց: Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներն առաջարկը մերժել են` համարելով «հեղափոխության նվաստացում»,  փոխանցում է Az Zintan հեռուստաալիքը:

Միաժամանակ` Հաագայի միջազգային քրեական դատարանը փորձում է հասնել նրան, որ լիբիական իշխանությունները  դատարանին հանձնեն Քադաֆի-կրտեսերին, հաղորդում է France Press-ը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Քադաֆիի որդին ձերբակալվել էր նույեմբերի 19-ին: Լիբիայի նոր իշխանությունները նրան իր երկու կողմնակիցների հետ գտել էին Օբարի քաղաքից ոչ հեռու` Նիգեր փախչելու ճանապարհին: