Լրատվամիջոցները հայտնում են Լիբիայի գահընկեց արված ու սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի կալանավորման մասին:

Al Arabiya հեռուստաալիքը` վկայակոչելով Լիբիայի արդարադատության նախարարությունը, հայտնում է, որ նա կալանավորվել է Լիբիայի հարավում: AP-ն հստակեցնում է, որ Սեյֆ ալ-Իսլամը եւ նրա թիկնապահները բռնվել են, երբ փորձել են հատել Նիգերի հետ սահմանը:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, Սեյֆ ալ-Իսլամը, ով Քադաֆիին տապալելուց հետո հետախուզվում է «Ինտերպոլի» կողմից, գտնվել է Նիգերում կամ Մալիում: