Լիբիայի գահընկեց արված նախագահ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը, ով Լիբիայից փախել էր Նիգեր, ներկայումս, ամենայն հավանականությամբ, ուղեւորվում է հարեւան Մալի, հաղորդում է գերմանական Welt թերթը` վկայակոչելով Նիգերի նախագահի խորհրդական Մահամադ Իսսուֆին:
Սեյֆ ալ-Իսլամի ճանապարհն անցնում է նիգերա-ալժիրական սահմանի երկայնքով:
Ավելի վաղ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հայտարարել էր, որ Սեյֆ ալ-իսլամը նախատեսում է կամավոր հանձնվել Հաագայի միջազգային դատարանին եւ հնարավորություն է փնտրում դա անելու համար:
Միջազգային դատարանն արդեն նրան եւ Լիբիայի հետախուզության ծառայության նախկին պետ Աբդուլլա աս-Սենուսիին կալանավորելու որոշում է կայացրել: Սենուսին նույնպես, որոշ տվյալներով, ուղեւորվում է Մալի:




























