Լիբիայի նոր իշխանությունների կողմնակիցների զինված խումբը, որը նախօրեին ձերբակալել է Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամին, մտադիր է իր մոտ պահել գերուն, քանի դեռ երկրում չի ձեւավորվել նոր դատական համակարգ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ալ Իսլամին գերեվարածները հարց են բարձրացրել` նրան հանձնել Տրիպոլիի նոր իշխանությանը, թե Հաագայի միջազգային քրեական դատարանին:
Զինտան քաղաքաի ռազմական խորհրդի ղեկավար, գնդապետ Մուհամեդ ալ Հաբաշը հայտարարել է, թե ալ Իսլամը կպահվի քաղաքում այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձեւավորվել դատական համակարգ:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Քադաֆիի որդին ձերբակալվել էր նոյեմբերի 19-ին: Լիբիայի նոր իշխանությունները նրան իր երկու կողմնակիցների հետ գտել էին Օբարի քաղաքից ոչ հեռու` Նիգեր փախչելու ճանապարհին:Մինչ նոր կառավարության հաստատումը, ալ Իսլամը իր երկու օգնականների հետ կմնա Զինտանում:



























