Կահիրեի Թահրիր հրապարակում վերջին երկու օրվա ընթացում զոհվածների թիվը հասել է 20-ի: Նման տվյալներ է հաղորդել Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, համաձայն որի, մահվան պատճառ է դարձել հրազենային վնասվածքները, ինչպես նաեւ արցունքաբեր գազի կիրառումը: Տուժածների թիվը հասել է երկու հազարի: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհերի մասին:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում էր, որ ոստիկանության եւ ցուցարարների բախումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին եւ 20-ին «արաբական գարնանից» հետո ամենամեծ զանգվածային բողոքի ցույցերն են տեղի ունեցել Կահիրեի Թահրիր հրապարակում: