Լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարություններին, թե շարժումը մարում է եւ այն կոնկրետ Մայր Աթոռն է ղեկավարում:
«Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ մեղմ լինի, աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեններ կան, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ»,-ասաց Սրբազանը։
Դիտարկմանը, թե սա կընկալվի որպես վիրավորանք՝ Սրբազանը պարզաբանեց. «Ես այլ բան չեմ ասում, իմ ճաշակի մասին եմ ուղղակի խոսում, լավ մուրաբա է լինում, մեկ էլ ղափամա, ուրիշ բանի չի ծառայում»։











