Այսօրվա այցը մի նպատակ ունի` տեսնել այն ամբողջ աղետը որ բերվել է մեր երկրի գլխին: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքումտեղի ունեցած հանրահավաքում ասաց Բագրա

«Այս անարգանքը միայն այս իշխանություններինը չէ, այլ բոլորինս է, մեզ ինչ ասես ասում են, բայց լեզուները պապանձվում է մի բառ ասել այստեղ կանգնած թշնամուն, որ այստեղ կանգնած վերեւից մեզ հսկում է:   Մեզ համար միանշանակ է, որ այս ստի ճանապարհը պետք է կտրվի, այս արյունահեղությունը պետք է կտրվի, ինչ գին էլ պահանջվի մեզանից: մենք կանգնած ենք շատ վճռական օրերի առջեւ, մենք կանգնած ենք հայրենիքը մաս-մաս հանձնելու առջեւ: Ոմանք այս ստախոսի գլխավորությամբ հետ չեն կանգնելու այս ճանապարհից, որը իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված: Մենք միասին պետք է մեր կյանքից վերացնենք ամբարտավանությունը, փնթիությունը, անկարգապահությունը, ամեն մարդ պատասխանատվություն  կրելու կարողություն պետք է ունենա»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը նշեց, որ հունիսի 9-ին շատ կարեւոր հանրահավաք է, եւ շատ կարեւոր է, որ այն լինի մեծաքանակ: