Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարությունում աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում «խաղաղության հաստատման» Ալիեւի ջանքերին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի նախագահին աջակցություն եմ հայտնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի հարցում։ Դա մեծ ներդրում կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար»,- ասել է Աբդել Ֆաթահ աս-Սիսին։
Եգիպտոսի նախագահը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Գազային Եգիպտոսի օգնության ավելացման հարցերը եւ Պաղեստինի պետության ստեղծման կարեւորությունը 1967թ. սահմաններում։





























