Թուրքիան եւ Ռուսաստանը նախատեսում են ստեղծել էներգետիկ եւ լեռնարդյունահանման բորսա Ստամբուլի ֆինանսական կենտրոնի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԴ բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցությունների հիման վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք բանակցություններ ենք վարել մի թեմայի շուրջ, որը սերտորեն կապված է Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ եւ լեռնարդյունահանման բորսայի ստեղծման հետ։ Խոսքը նախ եւ առաջ մետաղների հետախուզման, արդյունահանման եւ առեւտրի մասին է։ Մենք շատ հանգամանալից հանդիպում ենք ունեցել։ Հուսով եմ, որ այդ կերպ մեր համագործակցությունը դուրս կգա ավելի բարձր մակարդակ»,- Բայրաքթարի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը։



























