Գործող իշխանության շարունակման պարագայում, ամենայն լրջությամբ, Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, Վանաձորում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցած հանարահավաքին ասել է Հայաքվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Ինչքան մենք չէինք հավատում, որ կզիջվեն ՀՀ ինիշխան տարածքները, շատերը կարող է այսօր էլ չհավատան, որ հերթը գալու է այսպես կոչված անկլավներին եւ Վերին Ոսկեպարը այս տրամաբանությամբ, այս քաղաքականությամբ թշնամուն զիջելու պարագայում` Թեղուտ գյուղի վարչական տարածքից թշնամին կանգնելու է 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա: Հետեւապես թեեւ կրում Տավուշը հանուն հայրենիքի անունը բայց պայքար է ՀՀ յուրաքանչյուր բնակավայրի համար»,-ասաց նա:
Սողոմոնյանը նշում է, որ թշնամին օրեցօր նորանոր նախապայմաններ է առաջ քաշում. «Այժմ մեր առաջ նախապայման է դնում, ասում է`միասին պետք է սկսենք Մինսկի խմբի լուծարման գործընթաց, եթե Հայաստանը չգնաց այդ քաղաքականությանը, նշանակում է, որն նա տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ եւ այսպիսով նոր սպառնալիքներ են մեզ հասցնում: Շատ պարզ երկու օր առաջ Բաքվի բռնապետը հայտարարեց, որ մինչե ՀՀ-ում Սահմանադրություն չփոխվի, խաղաղություն չի լինի: Մեր պայքարը կամքի, արժանապատվության, պատվի ու հայրենիքի համար է»: