Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Բաղրամյան պողոտայում: Այս մասին նա հայտարարեց միանալով Բաղրամյանում մնացած քաղաքացիներին:

«Մենք մնալու ենք այստեղ՝ վրանների և մեքենաների մեջ։ Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել, մենք՝ Բաղրամյան պողոտան»,- ասաց նա:

 Նշենք, որ 5 ժամից ավելի է` ինչ երթի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, որը փակ էր ոստիկանների կողմից:

Այս ընթացքում 2 քաղաքացի է բերման ենթարկվել, նրանք գտնվում  են ոստիկանության Արաբկիրի բաժնում: