Հայաստանյան «Բյուրակն» ՍՊԸ ընկերությունը հաղթող է ճանաչվել «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական Բիզնես Մրցանակի` «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:

Անցած գիշեր Բարսելոնում կայացած գալա ընդունելությանը Եվրոպայի առաջատար բիզնես ղեկավարներից, քաղաքական գործիչներից, ձեռներեցներից, բիզնես վերլուծաբաններից, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից եւ ակադեմիկոսներից կազմված ժյուրին ընտրել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 11 հաղթողներին: Այս տարվա հուլիսի 28-ին «Բյուրակն» ՍՊԸ-ն ի թիվս «ԱՈՒՄ»-ը  եւ «Մանանա Գրեյն»-ի ընտրվել էր արժանանալու  «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) Եվրոպայի 30 երկրների 111 ընկերությունների թվում եւ հնարավորություն էր ստացել պայքարել Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասնմեկ անվանակարգերից մեկում  հաղթող ճանաչվելու համար: 

«Չափազանց ուրախ եմ տեսնել մեր հաճախորդին եվրոպական ամենահեղինակավոր բիզնես մրցանակաբաշխություններից մեկի հաղթողների թվում: Հուսով եմ, որ սա կխթանի հայաստանյան հաջողակ եւ առավել դինամիկ զարգացող ընկերություններին էլ ավելի խորացնել իրենց գործարար կապերը Եվրոպայի հետ», - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Եվրոպական Բիզնես Մրցանակի բոլոր հաղթողների ցուցակին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: