Ֆրանսիան դադարեցնում է նավթի գնումը Իրանից: Դա «աննախադեպ պատժամիջոցների» մի բաղկացուցիչն է, որը առաջարկել է Ֆրանսիան իր գործընկերներին, եւ նա կիրառելու է դրանք ազգային մակարդակով: Այդ մասին հայտատարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոն:

Այդուհանդերձ, հասկանալի չէ, թե արդյոք Իրանի հետ առեւտրական հարաբերությունները խզելու է նավթային «Տոտալ» կոնցեռնը, որը անցյալ տարի Իրանից գնել է 45 միլիոն բարել նավթ:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը դեկտեմբերի 1-ին եւ 8-ին կքննարկի Իրանի հանդեպ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու Ֆրանսիայի առաջարկը, որով նախատեսվում է Իրանի Կենտրոնական բանկի միջոցների սառեցում եւ իրանական նավթի գնման դադարեցում: