Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Սվեն Բենդերn Արսենալի հետ Չեմպիոնների լիգայի խաղում ծնոտի կրկնակի կոտրվածք է ստացել եւ վիրահատվել է Լոնդոնում: 22-ամյա ֆուտբոլիստը կոտրվածքը ստացել է Արսենալի պաշտպան Թոմաս Վերմալենի հետ բախման հետեւանքով: Բենդերն առայժմ կմնա Լոնդոնում, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները: