Ամերիկյան Սամոա ֆուտբոլային թիմը աշխարհի ամենավատ հավաքականն է: Այն FIFA-ի վարկանշային աղյուսակում վերջին տեղը կիսում է չորս հավաքականների հետ, իսկ «Էլո» համակարգով վերջինն է: Սակայն այսօր` նոյեմբերի 24-ին, թիմն առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հաղթանակ է տարել. աշխարհի ամենավատ թիմի «զոհը» դարձել է Տոնգայի ազգային հավաքականը. 2:1 հաշվով:
Lenta.ru-ն հաղորդում է, որ Ամերիյան Սամոա թիմը, որը պարտություն էր կրել աշխարհի առաջնության 12 մրցաշարերում, իր պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ է սկսել 2014-ի մոլորակի առաջնության ընտրական մրցաշարը, Բրազիլիայում: Առաջին փուլից հետո Ամերիկյան Սամոա թիմը երեք միավորով առաջին տեղը կիսում է Սամոա թիմի հետ` 3:2 հաշվով հաղթելով Կուկա կղզիների հավաքականին:



























