Մենք հուսով ենք դադարեցնել տասնամյակներ տեւող հակամարտությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 11-ին ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հույս հայտնելով։
Նա, մասնավորապես, նշել է, որ սահմանազատման գործընթացը անհրաժեշտ է ավարտել՝ հետեւլով Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին։ «Այդպիսով մենք պետք է վերջ դնենք թշնամանքին, որը հանգեցրեց երկու կործանարար պատերազմների»,- ասել է Սիմոնյանը։




























