2.jpeg (154 KB)Այսօր ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Չինաստանի Շանսի նահանգի թանգարանի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Շան դինաստիայի, «Գարուն-աշուն», «Պատերազմող թագավորությունների», Ցին դինաստիայի և վաղ Հան դինաստիայի ժամանակշրջաններին վերաբերող պատմական նմուշներին։

3.jpeg (195 KB)

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական համագործակցության կենտրոն» կազմակերպության և ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանի աջակցությամբ։ Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի վերջը։ Առաջին ամսվա ընթացքում Երևանի բնակիչները կարող են տեսնել ոչ լուսանկարչական ցուցանմուշներ, իսկ օգոստոսի սկզբից ցուցահանդեսը կտեղափոխվի կամ Գյումրի, կամ Սարդարապատ։

4.jpeg (181 KB)

Նշենք, որ ցուցահանդեսը բացել են ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Շանսիի նահանգային թանգարանի պատվիրակությունը, Հայ-չինական համագործակցության կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը։

5.jpeg (177 KB)

Բացումից հետո թանգարանի շենքում տեղի է ունեցել նաև գիտաժողով՝ հայ և չինացի գիտնականների մասնակցությամբ։

5.jpeg (177 KB)

6.jpeg (193 KB)

7.jpeg (170 KB)

8.jpeg (145 KB)